Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինքներս մեզ չենք ներելու, եթե…

Ինքներս մեզ չենք ներելու, եթե…
19.11.2014 | 12:39

Մի կողմից` եվրաընտանիքը սանկցիաներ է կիրառում մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ, մյուս կողմից` եվրաընտանիքի ողնաշար համարվող Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը Մոսկվայում հայտարարում է, որ Եվրամիությունը պատրաստ է ընդլայնելու տնտեսական համագործակցությունը նորաստեղծ Եվրասիական ընտանիքի հետ: Այսուհետ մենք էլ ենք եվրասիական տնտեսական ընտանիքի անդամ և այս հայտարարությունը պետք է հետաքրքրի նաև մեզ:
ԵԱՏՄ-ն գնալով ավելի մեծ կարևորություն է ստանում և ապագայում շատ ավելի հզոր կառույց է դառնալու, քանզի Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների և հատկապես տնտեսական հարաբերությունների խորացումը ուղղակիորեն նպաստելու է ԵԱՏՄ-ի դերի բարձրացմանը: Սա է պատճառը, որ Գերմանիան ցանկանում է հզորացնել հարաբերությունները նոր ձևավորված բլոկի հետ:


Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Դատարկաբանությամբ զբաղվելու փոխարեն այսօր պետք է ուղղակիորեն զարկ տալ տեղական արտադրությանը, քանզի ստեղծվել է հնարավորություն ԵԱՏՄ-ի անդամ երկրների անծայրածիր շուկաներում սպառելու հայկական արտադրանքը:
Կախարդական փայտիկ փնտրելու փոխարեն վարչապետը հետևողականորեն կարող է աջակցել տեղական արտադրողներին, ստանալ հարմարավետ վարկային ռեսուրսներ և պետական խորհրդատվությամբ կազմակերպել մրցունակ տեղական արտադրություն:
Եթե մենք սա այսօր չանենք, ինքներս մեզ չենք ներելու:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ